National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.07.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարեց արտահերթ նիստ
1 / 8

Հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ պատգամավորները փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, ուստի այն փոփոխության չի ենթարկվել: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի, Հայկ Ցիրունյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` առաջարկվող փոփոխությունները կապահովեն  եւ' տնտեսվարող սուբյեկտների, եւ' քաղաքացիների իրավունքները ինքնակամ կառույցների օրինականացման հարցում: Միաժամանակ համայնքին իրավունք կտրվի ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է նաեւ, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ  կրելու է կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաեւ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:

ՀՀ կադաստրի կոմիտեի  ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ գաղափարի դեմ գործադիրն առարկություն չունի: Սակայն, ըստ նրա, նախագիծը ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում կիրառման փուլում կառաջացնի խնդիրներ: Արման Պետրոսյանն ընդգծեց, որ Կառավարությունը նախատեսում է խնդիրը կարգավորել ավելի ամբողջական եւ առաջիկայում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

Աշխատանքային քննարկման ընթացքում որոշվեց օրենքի նածագիծը լրամշակել եւ դարձնել նախագծերի փաթեթ` համալրելով «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով: Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ հեղինակի կողմից ընդունվել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն չկատարելու վերաբերյալ առաջարկը, ուստի հորդորեց կողմ քվեարկել լրամշակված նախագծին:

Քվեարկության արդունքում լրամշակված օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am